ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանցիները ժամը 8:45 հրետանային կրակ են վարել Արցախի հյուսիսարևելյան դիրքերի ուղղությամբ

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանցիները ժամը 8:45 հրետանային կրակ են վարել Արցախի հյուսիսարևելյան դիրքերի ուղղությամբ
26.10.2020 | 09:42

Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Դիտվել է՝ 2399

Մեկնաբանություններ